Լրահոս

13.09.2025 08:08


«Նաիրիտ»-ի ենթակայանում՝ ՀԷՑ-ին պատկանող տարածքում, հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մшրմինը

«Նաիրիտ»-ի ենթակայանում՝ ՀԷՑ-ին պատկանող տարածքում, հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մшրմինը
Սեպտեմբերի 12-ին ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 23-ամյա Պարույր Հ․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ», հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»։

Այս խորագրի վերջին նյութերը