Քաղաքական

13.09.2025 09:02

1 ամսում պետական պարտքն աճել է 116 մլն դրամով. «Ժողովուրդ»

1 ամսում պետական պարտքն աճել է 116 մլն դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է:

Հուլիսին արդեն այս ցուցանիշը զգալի փոփոխություն է կրել եւ դարձել 14 մլրդ 98 մլն ԱՄՆ դոլար։Արտաքին պարտքը՝ 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է:Հունիս ամսվա տվյալների համաձայն՝ մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով:

Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինը ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:

Հարկ է նշել, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12,157 մլրդ դոլար, որը մեկ տարի անց աճել է գրեթե 1 մլրդ դոլարով։ Հարկ է նշել, որ դեռ 2018 թվականին կանխատեսում կար, որ Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի վերջին հնարավոր է հատի 7 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Սակայն ՔՊ-ականների կառավարման 7 տարիների ընթացքում այն կրկնապատկվել է»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։