Լրահոս

12.09.2025 20:21


Երևանում բախվել են թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» ավտոբուսն ու անչափահաս տղայի վարած ինքնագլորը

Երևանում բախվել են թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» ավտոբուսն ու անչափահաս տղայի վարած ինքնագլորը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաբայան 2/2 հասցեի մոտ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» մակնիշի ավտոբուսն ու ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով, ինքնագլորը կողաշրջվել է, իսկ այն վարած անչափահաս տղան տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը