Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին (Bassam Muhammad Alqabandi)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպան ալ-Քաբանդիին իր առաքելության մեջ՝ նշելով, որ Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը, իսկ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա այդ գործում:
Հայաստանի արտգործնախարարը հավելեց նաեւ, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. Քուվեյթ կատարած այցից հետո, ինչը նշանավորվել է բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրմամբ, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան ալ-Քաբանդին ընդգծեց, որ Քուվեյթի Պետությունը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու ընդլայնումը եւ Երեւանում դեսպանության հիմնումը դրա վկայությունն է: Դեսպանը վստահեցրեց որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խորացման համար:
Զրուցակիցները անդրադարձան ս.թ. հոկտեմբերին Երեւանում կայացած հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան ալ-Քաբանդին կարեւորեցին վերջերս Հայաստանի զարգացման գործակալության պատվիրակության Քուվեյթ կատարած այցը եւ դրա ընթացքում Քուվեյթի ներդրումային ընկերության հետ ստորագրած փոխըմբռնման հուշագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա այդ ոլորտում համագործակցության խորացման համար:
Հանդիպման օրակարգում էին նաեւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերը:
Հայաստանի արտգործնախարարն ու Քուվեյթի դեսպանը քննարկեցին նաեւ Միջին Արեւելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Երևանում բացվել է Քուվեյթի դեսպանությունը