Լրահոս

06.05.2009 15:25


Ինչու՞ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ–ի զորավարժություններին

Ինչու՞ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ–ի զորավարժություններին

«Վրաստանում անցկացվող «ՆԱՏՕ»-ի զորավարժություններին չմասնակցելը պայմանավորված էր Վրաստանի ներքաղաքական իրադարձությունների՞, թե Ռուսաստանի բողոքի և հորդորների հետ»,- «7օր»-ի հարցին ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ասել է, որ, իր անձնական կարծիքով, դա կապված է Վրաստանում տիրող խառը իրավիճակի հետ։

«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ ըստ Ջավախքից ստացվող հավաստի տեղեկությունների՝ Վրաստանի իշխանությունները  պատրաստվում են նոր ձերբակալություններ իրականացնել հայերի շրջանում։ «Ի՞նչ է անում ՀՀ արտգործնախարարությունը մեր հայրենակիցներին պաշտպանելու և աջակցելու ուղղությամբ» հարցին էլ փոխարտգործնախարարը պատասխանել է.

-Երկկողմ բանակցություններ միշտ էլ գնում են համապատասխան երկրի ղեկավարության հետ՝ ապահովելով հայ բնակչության անվտանգությունը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը