Աշխարհի տարբեր ժողովուրդներ Ամանորը դիմավորում են յուրովի: Ավստրալիայում, օրինակ, ձյան, եղևնիների և ամանորի այլ ատրիբուտների բացակայության պայմաններում ընդունված է Նոր տարին դիմավորել երկրի ծովափնյա մասերում և լողափերում` Ձմեռ պապիկին դիմավորելով լողազգեստներով: Իտալիայում հումորից չզրկված տեղի բնակչության մոտ ընդունված է Ամանորի գիշերը ձերբազատվել հնամաշ և իրենց դարն ապրած իրերից` դրանք վայր նետելով հենց բնակարանի պատուհաններից: Մեր` հայերիս մոտ ընդունված է Ամանորը դիմավորել ընտանեկան միջավայրում, այնուհետև Նոր տարվա առաջին օրերին այցելել մեր մտերիմներին և հարազատներին:
Իրենց հերթին, Ամանորը դիմավորելու յուրօրինակ եղանակ են ընտրել և ներդրել մեր արևելյան հարևան Ադրբեջանում: Նոր տարվա` ժամացույցի առաջին 12 զարկերը ազդարարում են ոչ միայն Ամանորի, այլև հերթական զորակոչի մեկնարկը: Ահա այսպես, դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի հունվարի 1-ից հունվարի 30-ը զորակոչի անցկացման մասին: Զորակոչի տակ են «ընկնում» արական սեռի բոլոր այն ներկայացուցիչները, որոնց զորակոչի անցկացման օրը ներառյալ բոլորել է 18 տարեկանը, ինչպես նաև 1977-1993 թվականներին ծնված բոլոր այն արական սեռի ներկայացուցիչները, որոնք չունեն զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:
Անկախ ամեն ինչից, ստացվում է, որ Նոր տարվա առաջին օրը հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ իրենց հարազատների և մտերիմների հետ միասին կանցկացնեն ոչ թե իրենց բնակարաններում` տոնական սեղանների և եղևնիների շուրջ, այլ զինկոմիսարիատներում և հավաքակայաններում:
Ընդհանուր առմամբ, ուղղակի տարօրինակ լինելուց բացի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագիրը որոշ չափով հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը: Մասնավորապես, 2012թ. հունվարի 1-ը կիրակի լինելուց բացի նաև պետական տոնի կարգավիճակ ունի, և տվյալ օրը Ադրբեջանում համարվում է ոչ աշխատանքային: Ուստի թե որքանո՞վ է արդարացված պետական տոն և հանգստյան համարվող օրը զորակոչ սկսել, պարզ չէ: Կարելի է ենթադրել, որ նույնիսկ այդ օրը հասարակ ադրբեջանցիների մեջ ուզում են սերմանել միլիտարիստական տրամադրություններ:
Ի դեպ, հետագայի համար նշեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են նորակոչիկներին բանակ զորակոչելու մասին ծանուցագրերն ուղարկել Ձմեռ պապերի միջոցով: Կամ էլ հակառակը` Ձմեռ պապերի «պարտականությունները» դնել Ադրբեջանի զինկոմիսարիատների աշխատակիցների ուսերին, իսկ խնայած միջոցներն օգտագործել, օրինակ, 2012թ. մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի անցկացման ծախսերը հոգալու համար` այդպիսով մրցույթի ֆինանսավորման ծանրության բեռը վայր դնելով ադրբեջանական դպրոցների հասարակ ուսուցիչների ուսերից:
Ադրբեջանական ձմեռ պապը կբերի… ծանուցագիր

Տիգրան Աբրահամյանց