Հր. Խառատյան. «Հայկական Նոր տարին Ձմեռ պապ չի ունեցել»
–Տոնածառն ամբողջ աշխարհում 3–4 հարյուր տարվա պատմություն ունի՝ ինչ ձևով որ հիմա կա։ Սակայն զարդարվող ծառը Հայաստանում հին ժամանակներից է եղել, հիմնականում կախում էին հմայիլներ,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Ըստ բանախոսի՝ հայկական մշակույթում տունը զարդարելու սովորություն է եղել։
–Ձմեռ պապը՝ որպես քրիստոնեական մշակույթ, սրբի կերպար է։ Հայկական Նոր տարին Ձմեռ պապ չի ունեցել,–հավելել է Հ. Խառատյանը։
Անդրադառնալով գուշակություններին՝ նա նշել է, թե Նոր տարին գուշակությունների լավագույն ժամանակահատվածն է։
Գուշակությունների հիմք է հանդիսացել անասունի գոմից դուրս գալու ձևը. եթե անասունը գոմից աջ ոտքով էր դուրս գալիս, ապա տարին հաջող էր համարվում:
Մեկ այլ գուշակություն էլ կապված է գալիք տարում չարը խափանելու հետ, երբ «երեխան տանիք էր բարձրանում և երկու քար իրար զարկելով՝ ասում էր՝ աղում եմ: Հարցնում էին՝ ի՞նչն ես աղում, ասում էր՝ հիվանդությունը, աղքատությունը: Հարցնում էին՝ ո՞ր ինչ անես, պատասխանում էր. «Որ ուղարկեմ»։ Ուղարկում էին հեռու տեղեր՝ Ստամբուլ՝ թուրքի մոտ, կամ ակնհայտ ոչ բարեկամական միջավայր՝ հեռացնելով իրենցից»։

7or.am