Լրահոս

08.09.2025 19:48


Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մեքենաներ և մոտոցիկլ․ վերջինը կողաշրջվել է

Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մեքենաներ և մոտոցիկլ․ վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 36-ամյա Րաֆֆի Գ․-ի վարած մոտոցիկլը, 34-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Honda» մակնիշի և 41-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը