Դեկտեմբերի 23-ին`ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում գտնվող գազաբաշխիչ կայանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել ավտոպատահար. բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 17 ՍԼ 922 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 05 ՕՍ 045 պետհամարանիշի ավտոմեքենաները: Այնուհետև «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան, շարունակելով ընթացքը, բախվել է ճանապարհի հարակից գազի ճնշման կարգավորման կայանին, որի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք և բռնկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել՝ 19.08-ին:
Ավտոպատահարի հետևանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1978 թվականիյն ծնված Դ.Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
…
Դեկտեմբերի 24-ին`ժամը 09.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի LXL 97 պետհամարանիշի և «ԳԱԶ-66» մակնիշի 389 ՍՏ 15 պետհամարանիշի բեռնատար (պատկանում է «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին, վարորդ` Ա.Ավագյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1976 թվականին ծնված Կախա Կոցելավան տեղի ուժերով տեղափոխվել է Ապարան քաղաքի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի,1970 թվականին ծնված Շալվա Գուռալիի դին և հանձնել շտապօգնության բրիգադին:
Տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
…
Դեկտեմբերի 24-ին`ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում`Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 05 ԼՏ 341 պետհամարանիշի բեռնատար (վարորդ`1979 թվականին ծնված Գարիկ Ղազարյան), «ՎԱԶ-2121» մակնիշի 72 ԼՕ 777 պետհամարանիշի և «ՎԱԶ-21010» մակնիշի 18 ՕՍ 294 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ավտոպատահարի հետևանքով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Մարտունու բնակիչ,1974 թվականին ծնված Սոնա Չաթոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, Մարտունու բնակիչ,1971 թվականին ծնված Հայկ Հովհաննիսյանը և ուղևոր, Մարտունու բնակիչ,1994 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը, «ՎԱԶ-2121» մակնիշի վարորդ, Երևան քաղաքի բնակիչ,1971 թվականին ծնված Սարգիս Ղազարյանը, ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ,1975 թվականին ծնված Լևոն Փափազյանը և 1972 թվականին ծնված Վարդան Հորդակյանը տեղի ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Գավառ քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության:
Հայկ և Գոռ Հովհաննիսյաններին տեղափոխել են Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածները գտնվում են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում:
Ավտոպատահարներ