Լրահոս

08.09.2025 17:00


Արմավիրում բախվել են ավտոբուսն ու Լեքսուսը. 10 մարդ հոսպիտալացվել է

Արմավիրում բախվել են ավտոբուսն ու Լեքսուսը. 10 մարդ հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, 3-n անչափահասներ են։

Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է։

Այս խորագրի վերջին նյութերը