Քաղաքական

08.09.2025 14:46


Տեսնենք` ինչպես կգործի Երևանի և Բաքվի վաշինգտոնյան պայմանավորվածությունը. Լավրով (տեսանյութ)

Տեսնենք` ինչպես կգործի Երևանի և Բաքվի վաշինգտոնյան պայմանավորվածությունը. Լավրով (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի տեսնել, թե ինչպես կգործի ԱՄՆ-ում ձեռք բերված Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունն իրականում։

«Պետք է տեսնել, թե ինչպես կգործի Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը, քանի որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին հնչած բոլոր ոգևորված արձագանքները հետագայում փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է»,–ասել է Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը