Քաղաքական

08.09.2025 11:53

Աշխատավարձից բացի Հայկ Կոնջորյանի կինը այլ միլիոններ է ստանում «Հայփոստից». «Ժողովուրդ»

Աշխատավարձից բացի Հայկ Կոնջորյանի կինը այլ միլիոններ է ստանում «Հայփոստից». «Ժողովուրդ»

Armlur.am-ը գրում է. «Երբ հեղափոխությունը սկսելու առաջին քայլերն էին արվում, ՔՊ-ականները միաձայն վանկարկում էին, որ չեն լինելու ԽԾԲ-ով աշխատանքի տեղավորված, պաշտոն ստացած անձինք, մեկը մյուսի հաշվին կարիերային աճ չի գրանցի։ Հեղափոխությունից հետո ամեն բան տեղի ունեցավ ճիշտ հակառակ կոմբինացիայով։

Օրինակ՝ ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, հեղափոխությունից հետո կարիերայի կտրուկ աճ է գրանցել՝ «Հայփոստի» հասարակ աշխատողից դառնալով «Հայփոստի» տնօրեն։

Ուսումնասիրելով Կոնջորյանի կնոջ հայտարարագիրը՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ հանգամանքներ է նկատել, որոնց բացատրությունը հարցման միջոցով փորձեցինք ստանալ Ալեքսանյանից, բայց ապարդյուն:

Մասնավորապես, ըստ փաստաթղթերի՝ նրա տարեկան եկամուտները 2024 թվականին կազմել են 67 մլն 327 հազար դրամ։

Իսկ ինչպես են բաշխվել դրանք. «Հայփոստ»-ից ստացված նրա աշխատանքի վարձատրությունը կազմել է 11 մլն 443 հազար դրամ։

48 մլն 600 հազարը վարկ է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից։

Մյուս եկամուտների վերաբերյալ հարցում ուղարկեցինք Ալեքսանյանին, որ նրա՝ որպես ԱԺ պատգամավորի կնոջ հայտարարագրում առկա են մի քանի տվյալներ, որոնք ցանկանում ենք ճշտել և հստակեցնել։

Մասնավորապես․

«1․ Որպես «Միանվագ վճարներ» «ՀՀ, ք. Երևան Կառավարական 3 տուն» հասցեից, ինչպես դուք եք նշել, ստացել եք 300 հազար դրամ։ Ի՞նչ հիմքով է ձեզ տրվել միանվագ վճար ենթադրաբար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2․ Նշել եք, որ որպես «այլ եկամուտներ» «ՀԱՅՓՈՍՏ»-ից բացի աշխատավարձից, ստացել եք ևս 5 մլն 180 հազար դրամ։ Ինչի՞ համար եք ստացել նշված եկամուտը։

3․ Խնդրում ենք նշել, թե որպես «Հայփոստ»-ի տնօրեն՝ որքա՞ն է կազմում ձեր աշխատավարձը մեկ ամսվա համար»։

Սակայն իշխող ՔՊ խմբակցության ղեկավարի կինը խուսափողական պատասխան է տվել։ Հարցման մեջ հստակ պահանջել էինք նշել աշխատանքի վարձատրության չափը, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այն կազմում է մոտ 3 մլն դրամ։

Պատասխանում ասվում է.

«Հայտարարատու անձի գույքի և եկամուտների, այդ թվում նաև եկամտի ծագման աղբյուրի, եկամտի տեսակի, աշխատավարձի չափի վերաբերյալ հանրամատչելի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության հավասարակշռություն ապահովող ամբողջ տեղեկությունն օրենքով սահմանված կարգով ներկայացված է «Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում»։
Նկատելի է, որ պատասխաններից խուսափելու հիմնավոր պատճառներ կան։

Հարկ է նշել, որ Ալեքսանյանը նախորդ տարի գնել է 54 մլն դրամ արժողությամբ հողին ամրակցված այլ անշարժ գույք Աբովյան քաղաքում։ Իսկ թե ինչի համար է 5 մլն դրամ ստացել «Հայփոստից», որը աշխատավարձ չէ, անհասկանալի է մնում»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։