Լրահոս

26.12.2011 10:44


Յուրա Մովսիսյանն ու «sovsport.ru»–ն շարունակում են մնալ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

Յուրա Մովսիսյանն ու  «sovsport.ru»–ն շարունակում են մնալ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

Ռուսական «sovsport.ru» կայքը շարունակում է մնալ հայ ֆուտոբլասերների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնի է, կայքը քվեարկություն է անցկացնում 2011թ. Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավաքած ձայներով զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, սակայն օրերս նրա թեկնածությունը հանկարծակի դուրս է բերվել քվեարկության ցանկից։ Կայքի ղեկավարությունը սա պատճառաբանել է ՝ իբր Մովսիսյանի ձայները մեքենայությունների շնորհիվ են հավաքվել, ուստի անվավեր են։ Սա լրջորեն զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, ովքեր մեկնաբանությունների տեսքով (ընդհուպ մինչև հայհոյանքներ) արձագանքել են ու արտահայտել իրենց վերաբերմունքը կայքի նկատմամբ։ Տարատեսակ մեկնաբանությունները արդեն մի քանի օր է, չեն դադարում։

«7օր»–ը փորձել է որևէ մեկնաբանություն լսել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից։ Ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը այս կապակցությամբ ասել է.

Ի՞նչ կարող եմ մեկնաբանել։ Կայք է, ամեն տարի անկացնում է նման քվեարկություն, հիմա իրենք կարծում են, որ ինչ–որ բան... Իրենց պետք է հարցնեք, հասկանո՞ւմ եք, մենք ի՞նչ մեկնաբանենք։ Սա ուղղակի իրենց կայքի խնդիր է, մեծ խնդիր չի։ Մեզ համար էլ ավելի լավ կլինի, որ դուք իրենց զանգեք ու մեկնաբանություն պահանջեք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը