Լրահոս

06.09.2025 11:32


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում սեպտեմբերի 6–ի ցերեկը կլինի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը