Քաղաքական

06.09.2025 09:21

«Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է. «Հրապարակ»

«Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «ռազբորկա» է տեղի ունեցել Գորիսի կենտրոնում․ մի խումբ երիտասարդներ մահակներով ծեծի են ենթարկել հոր եւ որդու, հնչել են կրակոցներ։ Հիմքում աղջկա թեմա է եղել: Մեր տեղեկություններով՝ ծեծողների մեջ է նաեւ Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբորորդին՝ Արման Ղուլունցը, ասում են՝ նաեւ քրոջ որդին, որի անունը չկարողացանք ճշտել։

Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպով ձերբակալված չկա, որոնողական աշխատանքներ են ընթանում հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ամենայնի, չեն գտնի, քանի որ Արման Ղուլունցը Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի քեռորդին է, իսկ Մասիս Պողոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։

Այս միջադեպը բուռն քննարկումների թեմա է դարձել Սյունիքում, մարզի դատախազը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ամռանը կալանավորել է Տաթեւ գյուղի վարչական ղեկավարին, որին մեղադրել են ծեծկռտուքի մասնակցելու մեջ, մինչդեռ խուլիգանական արարք թույլ տված իր քեռորդին եւ ընկերներն անպատիժ են։

Ընդ որում՝ մեզ ասացին, որ սա առաջին դեպքը չէ, որ այդ տղաները «ռազբորկա» են անում։ Փաստորեն, նախկին իշխանության լիսկաներն ու շմայսները հեղափոխական արժանի հետեւորդներ ունեն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։