Աշխարհ

04.09.2025 19:56


Կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Ջորջո Արմանին

Կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Ջորջո Արմանին

91 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի նորաձևության դիզայներ Ջորջո Արմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Armani Group-ի տարածած հաղորդագրությունը։

«Անսահման վշտով Armani Group-ը հայտարարում է իր ստեղծողի, հիմնադրի և անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջո Արմանիի մահվան մասին»,-ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ։

Արմանին ասոցացվում էր ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հետ։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 2,3 միլիարդ եվրո։

Հայտնի որպես «Re Giorgio»՝ Արքա Ջորջո, դիզայները հայտնի էր նրանով, որ վերահսկում էր իր հավաքածուի և բիզնեսի յուրաքանչյուր մանրուք՝ գովազդից մինչև մոդելների սանրվածքը, երբ նրանք դուրս էին գալիս նորաձևության ցուցադրության։

Ընկերությունը հայտնել է, որ շաբաթ և կիրակի օրերին Միլանում կտեղադրվի հուղարկավորության սրահ, այնուհետև տեղի կունենա մասնավոր հուղարկավորություն, որի ամսաթիվը չի նշվում։

Այս խորագրի վերջին նյութերը