«Հրապարակ»-ը գրում է․ Իշխանության սրտի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, որն օգոստոսի 2-ին մեկ ամսով երկարացրեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը եւ մերժում է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, դատախազի հետ տանդեմ կազմած, 2023 թվականին է նշանակվել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Եվ հաջորդ իսկ տարում նա եկամուտների աճ է գրանցել։ 2024-ի տարեսկզբին անշարժ գույքի, եկամուտների հայտարարագրի համաձայն՝ դատավորը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։
Իսկ տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։ Արդյունքում՝ 24 թ. տարեվերջի դրությամբ Մելիքսեթյանն արդեն ունեցել է 6 անշարժ գույք։ Արմինե Մելիքսեթյանը նաեւ բազմազավակ մայր է` 4 երեխա ունի: Նրան բնութագրելիս գործընկերներն ասում են` «ճաշ եփող կնիկը»:
Բայց Մելիքսեթյանին արդար չէ «ճաշ եփող» անվանելը, նա հասցրել է 4 զավակ ունենալուն զուգահեռ դատավոր նշանակվել, իսկ ամուսինը` Հուսիկ Հովհաննիսյանը, բավականին բարձր պաշտոն ունի ոստիկանության համակարգում: Նա ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալն է։
Մենք փորձեցինք կապվել Հովհաննիսյանի հետ, որ ճշտենք` իր հանգամա՞նքն է ստիպում կնոջը՝ իշխանամետ որոշումներ կայացնել եւ հոգեւորականի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդմանը մասնակից դառնալ, սակայն մեզ ասացին, որ տեղում չէ։
Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է․ «Հրապարակ»