Քաղաքական

04.09.2025 11:37


ՀՀ-ում վարժական հավաքները կանցկացվեն 2025 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմ­բերի 28-ը ներառյալ

ՀՀ-ում վարժական հավաքները կանցկացվեն 2025 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմ­բերի 28-ը ներառյալ

2025 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմ­բերի 28-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորա­յինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­­­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներ­գրավման նպատակով.

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը