Քաղաքական

04.09.2025 11:03

Բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։

Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները՝ հաղորդելով, որ միջադեպը եղել է, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել են Մկրտչյանն ոո ընկերը, վերջինս, տեսնելով ոստիկաններին, անմիջապես փախուստի է դիմել, իսկ պայուսակում հայտնաբերվել են թմրանյութ և զենք։ Մկրտչյանը բերման է ենթարկվել։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։