Լրահոս

06.05.2009 15:29


Քաղաքագետ. «Այս խաղերը նման են շախմատային խաղի»

Քաղաքագետ. «Այս խաղերը նման են շախմատային խաղի»

-Մեզանում ակտիվորեն քննարկվում է, որ մեր դիվանագիտությունը տանուլ է տվել խաղի այս էտապը։ Ես խնդիրն այդպես չեմ պատկերացնում և դեռ հայտնի չէ, թե ինչպե՞ս կծավալվի այդ գործընթացը,-մամլո ասուլիսի ժամանակ, խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ու ավելացրել. «այդտեղ է մեզանից պահանջվում դիվանագիտական, քաղաքական մեծ հմտություն»։

Ա. Մանասյանի համոզմամբ «այս խաղերը նման են շախմատային խաղի, որտեղ մեկը եթե կատարում է ձիու քայլ, հետո նկատում է, որ այդ քայլն օգուտ չի բերում, կարող է ձիուն հետ բերել իր դիրքին»։

-Դիվանագիտության մեջ հետ գալու ճանապարհ միշտ կա։ Այն, ինչ մենք շահել ենքայս գործից, ակնհայտ է։ Ցեղասպանության թեման, որը տասնամյակներ շարունակ արգելված էր Թուրքիայում, այսօր դարձել է հրապարակային քննարկումների նյութ։

 

Այս խորագրի վերջին նյութերը