Քաղաքական

02.09.2025 21:02

Դատարանը երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը (տեսանյութ)

Դատարանը երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը (տեսանյութ)

Դատարանը մեկ ամիս ժամկետով երկարացրեց Միքայել Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկվեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ Աննա Մելքսեթյանի նախագահությամբ։

Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը՝ կալանքը, երկարաձգվել էր 10 օրով։

«Ես որևէ մեկից ազատություն չեմ խնդրում։ Ես ազատ եմ։ Ցմահ տվեք պրծեք, դուք սեփական մեղադրանք չունեք, դուք պատվեր եք կատարում, հաղթահարեք ձեր վախը և ազատ եղեք։ Խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում ինձ այստեղ պահում են, դա անպատի՞վ է պետությանը»,-ասաց Սրբազանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։