Լրահոս

02.09.2025 16:15


Ամիրյան փողոցում պայթյունից տուժել է թիվ 58 երթուղու ավտոբուսի երկու ուղևոր

Ամիրյան փողոցում պայթյունից տուժել է թիվ 58 երթուղու ավտոբուսի երկու ուղևոր

Ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ինչպես տեղեկացրել էինք, ժամը 14։40-ի սահմաններում, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։ Ըստ 7or.am-ի ունեցած տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ պայթել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Քաղաքացիների օգնությամբ՝ վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։ Նա այրվածքներ և վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրն են ժամանել նաև հրշեջ-փրկարարները։

Պայթյունից վնասվել է նաև Տոյոտա մակնիշի ավտոմքենայի հետևում գտնվող մեկ այլ ավտոմեքենա և հանդիպակաց գոտով երթևեկող 58 համարի ավտոբուսը, որի ապակիներն են փշրվել։

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կոտրվել են նաև հարակից շենքերի ապակիները։

Այս խորագրի վերջին նյութերը