Լրահոս

02.09.2025 15:52


«Արմավիր» ՔԿՀ-ի խցի սանհանգույցում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել

«Արմավիր» ՔԿՀ-ի խցի սանհանգույցում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 1999թ․ ծնված կալանավորված անձ Ա․Բ․-ի դին՝ իր խցի սանհանգույցում ինքնաշեն պարանով կախված վիճակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Նա անազատության մեջ էր հուլիսի 31-ից։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ իրավապաշտպաններն ահազանգում են հայաստանյան ՔԿՀ-ներում ինքնասպանությունների, մահվան դեպքերի աճի մասին՝ պատկան մարմիններից պահանջելով քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը