Լրահոս

02.09.2025 14:58


Խոշոր պայթյուն՝ Ամիրյան փողոցում․ մեքենա է պայթել, ավտոբուս է վնասվել, կան տուժածներ (տեսանյութ, լուսանկար)

Խոշոր պայթյուն՝ Ամիրյան փողոցում․ մեքենա է պայթել, ավտոբուս է վնասվել, կան տուժածներ (տեսանյութ, լուսանկար)

Քիչ առաջ՝ ժամը 14։40-ի սահմաններում, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։ Ըստ 7or.am-ի ունեցած տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ պայթել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Քաղաքացիների օգնությամբ՝ վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։ Նա այրվածքներ և վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրն են ժամանել նաև հրշեջ-փրկարարները։

Պայթյունից վնասվել է նաև Տոյոտա մակնիշի ավտոմքենայի հետևում գտնվող մեկ այլ ավտոմեքենա և հանդիպակաց գոտով երթևեկող 58 համարի ավտոբուսը, որի ապակիներն են փշրվել։

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կոտրվել են նաև հարակից շենքերի ապակիները։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուս քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին էլ հայտնում են առողջապահության նախարարությունից:

540715424_1203887208422607_8648607339882378119_n 540842703_1203887235089271_6807734400244083825_n 540918201_1203886981755963_4309195666283026169_n 541348028_1203886988422629_2730072877271520602_n 541653922_1203887081755953_4287683493408292823_n 541688062_1203887075089287_4535488877528250062_n 541805896_1203887188422609_1193106300306517264_n

Այս խորագրի վերջին նյութերը