Լրահոս

01.09.2025 10:41


ՀՀ-ում շրջանառվում են կորոնավիրուսի, ռինովիրուսի և պարագրիպի հարուցիչներ. նախարարություն

ՀՀ-ում շրջանառվում են կորոնավիրուսի, ռինովիրուսի և պարագրիպի հարուցիչներ. նախարարություն

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) և էնտերովիրուսային վարակով պայմանավորված համաճարակային իրավիճակը կայուն է:

«2025թ. հունվարից մինչև օգոստոսի 22 արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 479 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 3.8 անգամ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ ընտրողաբար իրականացված սեկվենավորման արդյունքում հայտնաբերված վերջին տարբերակը` JN.1.13.1 գենային տարբերակն է` Pirola տարբերակի տարատեսակը: Օմիկրոն շտամի XBB.1.5 «Կրակեն» տարբերակը դիտվել է 2023թ. ընթացքում»,–ասված է նախարարության պատասխանում։

Հիշեցնենք, որ գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը, որպես կանոն, սկսվում է հոկտեմբերի կեսերին։

Այս խորագրի վերջին նյութերը