Քաղաքական

01.09.2025 09:04

Չինաստանում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (տեսանյութ)

Չինաստանում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (տեսանյութ)

Չինաստանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության գործընթացի ընթացքից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։