Լրահոս

31.08.2025 19:47


«Մայր Հայաստանի» որոշելիքն է․ ինչ որոշում էլ կայացնեն, առանց որևէ հարցի պատրաստ եմ ենթարկվել

«Մայր Հայաստանի» որոշելիքն է․ ինչ որոշում էլ կայացնեն, առանց որևէ հարցի պատրաստ եմ ենթարկվել

Հարգելի՛ քաղաքացիներ,

2018-ից սկսած ես իմ համախոհների հետ պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Այդ իշխանությանը համարում եմ հակապետական ու հակահայկական: Իմ պայքարը 2023-ից շարունակում եմ «Մայր Հայաստան» դաշինքի և Երևանի ավագանու համանուն խմբակցության կազմում:
Ցավով պետք է տեղեկացնեմ, որ հարազատ եղբայրս աշխատում է Փաշինյան Նիկոլի գլխավորած թիմում: Նրա այդ գործունեությանը բացասաբար եմ վերաբերվում և չեմ կիսում նրա մոտեցումները, ինչը ցավալիորեն հանգեցրել է ներընտանեկան խնդիրների, ինչի մանրամասների մասին, հասկանալի պատճառներով, չեմ ուզում խոսել (դա իմ անձնական ցավն է):
Բոլորս էլ հասուն մարդիկ ենք և ամեն մեկս իր գործունեության համար ինքն է պատասխան տալիս: Ես իմ պատկերացումներն ունեմ ու դրանք երբեք չեմ թաքցրել: Մնացած առումներով՝ թող Աստված դատի ու մեր հանրությունը գնահատի:

Ու որպեսզի այս պատմությունն ավելորդ բամբասանքների ու «մուտիլովկաների» տեղիք չտա, հատուկ ուզում եմ նշել, որ եթե այս տեղեկությունը կարող է բացասաբար անդրադառնալ մեր ընդդիմադիր պայքարի, «Մայր Հայաստան»-ի, մեր կառույցի ղեկավարի ու իմ պայքարի ընկերների վրա, ապա պատրաստ եմ վայր դնել Երևանի ավագանու մանդատը և որպես շարքային քաղաքացի շարունակել ընդդիմադիր գործունեությունս: Մնացածը «Մայր Հայաստանի» որոշելիքն է: Ինչ որոշում էլ կայացնեն, առանց որևէ հարցի պատրաստ եմ ենթարկվել:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը