Դեկտեմբերի 23-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իր տնից հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Քալաշյանի դիակը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքների հետքերով:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ ժամեր անց պարզվել է, որ Էրիկ Քալաշյանին դանակով հարվածել և սպանել է ավագ եղբայրը՝ 27-ամյա Արմեն Քալաշյանը:
Ըստ նախնական տվյալների՝ գիշերը տանը վեճ է ծագել, և եղբայրը սպանել է եղբորը:
Արմեն Քալաշյանը ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նետել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:
Եղբայրը սպանել է եղբորը

Արմեն Քալաշյանը ձերբակալված է:
Դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: