Կապանում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով
Կապանի Հունան Ավետիսյան փողոցի 6-րդ շենքի բնակարանում հայտնաբերվել է 49-ամյա Ռոման Ա․–ի դի՝ գլխի շրջանում բռնության հետքերով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ քննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ սպանողը սպանությունից հետո Մեղրիի անցակետով հատել է Հայաստանի սահմանը, գնացել Իրան, իսկ օգոստոսի 29-ին վերադարձի ընթացքում ձերբակալվել է ոստիկանության կողմից ու ներկայացվել Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ հարուցվել է սպանության քրեական գործ։