Քաղաքական

30.08.2025 09:54

Փաշինյանը երկիրը պարտքով է պահում. «Ժողովուրդ»

Փաշինյանը երկիրը պարտքով է պահում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական բյուջեն ընտանիքի դրամապանակն է, իսկ նայելով անցած կես տարվա թվերին՝ պետք է արձանագրել, որ մեր «ընտանիքում» փող չկա։ Ավելին՝ կա պակաս, ու այդ պակասը շարունակում է խորանալ։

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2025 թվականի հունվարից հուլիսը ներառյալ պետական բյուջեն արձանագրել է շուրջ 60.7 միլիարդ դրամ պակասուրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4.6%-ով կամ 2.7 միլիարդ դրամով։

Այսինքն՝ այն, ինչ ուներ բյուջեն, չի բավականացրել. պետությունը ավելի շատ ծախսել է, քան հավաքել։ Եվ այս վիճակը արդեն վաղուց ոչ թե ճգնաժամային է, այլ կառավարման համակարգի ձախողման արդյունք։

Փաշինյանի իշխանությունը վաղուց է դարձրել պետությունը պարտքի ռեժիմով աշխատող տնտեսություն։ Արտաքին պարտքն աճում է, պակասուրդը՝ նույնպես։ Մի կողմից խոսում են տնտեսական աճից, մյուս կողմից բյուջեն լցվում է ոչ թե տնտեսությամբ՝ այլ նոր պարտքեր վերցնելով. սա խաբեություն է քաղաքական փաթեթավորմամբ։

Փոխանակ կրճատելու ծախսերն ու վերանայելու կառավարման մոտեցումները՝ իշխանությունը վարժվել է ապրել ուրիշի փողերով՝ օտար վարկով, դոնորներով ու ժողովրդի ծով համբերությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։