Աշխարհ

30.08.2025 09:23


Մահացել է Ստանիսլավ Տարասովը

Մահացել է Ստանիսլավ Տարասովը

72 տարեկանում, թոքերի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, մահացել է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

«Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարում էր»,-պատմել է կինը՝ նշելով, որ ամուսինն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը:

Քաղաքագետն ախտորոշումը թաքցնում էր հանրությունից:

Ստանիսլավ Տարասովը ծնվել է Կիրովաբադում 1953թ.-ին:Լուսաբանել է Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական հարցերը, Արցախի հիմնախնդիրը։ Ազատտիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքիհամար պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի շքանշանով և աֆղանական մի շարք մեդալներով:

Այս խորագրի վերջին նյութերը