Քաղաքական

29.08.2025 08:17

Արթիկի համայնքապետի մուտքը ՌԴ 50 տարով արգելվել է․ «Հրապարակ»

Արթիկի համայնքապետի մուտքը ՌԴ 50 տարով արգելվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռեւս տարեսկզբին լրատ­­վամիջոցները գրեցին, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը գեներալ Մանվելի սանիկն է, նախկինում սրսուռ ՀՀԿ-ական, որոշել էր ապամոնտաժել համայնքում 1965-ին կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողը:

Լուրն աղմուկ բարձրացրեց եւ տարածվեց անգամ ռուսական լրատվամիջոցներում՝ այն դիտարկվելով հայ-ռուսական խաթարված հարաբերությունների ծիրում:

Ավելի ուշ հնչեցին պարզաբանումներ, որ հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել եւ վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։

Սակայն պարզվում է՝ ռուսների համար համոզիչ չեն եղել այդ պարզաբանումները, եւ ամիսներ անց նրանք որոշել են պատժել Արթիկի համայնքապետին։

Վերջերս նա մեկնել է ՌԴ՝ հարազատներից մեկի միջոցառմանը մասնակցելու, նրան երկու օր պահել են օդանավակայանում, ապա հայտնել, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն 50 տարով արգելված է»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։