Լրահոս

24.12.2011 09:56


Ի պատասխան Վարդան Այվազյանի հայտարարության

«Թեղուտի տակ 32 մլրդ.-ի հարստություն ունենք, հիմա ի՞նչ նստենք դրա վրա ու ասենք. «Բնությանը մի վնասե՞ք», ընդհակառակը մենք ոչ միայն հումք ստանալու մասին պիտի մտածենք, այլև` այդ հումքը նաև տեղում օգտագործելու»- ասել է Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը:

Այս խոսքերը կարդալուց հետո միանգամից պատկերացրեցի մեր իշխանավորներին, ովքեր պատրաստ են ամբողջ Հայաստանը դատարկել, որպեսզի հեշտությամբ ընդերքից հանեն հարստությունը և էլ ավելի հարստանան: Փաստորեն նպատակ է դրված Հայաստանը դատարկել ամբողջությամբ: Մենք խանգարում ենք իրենց: Նստել ենք ոսկու, մոլիբդենի, ուրանի վրա, ու չենք թողնում իրենց սրտի ուզածի չափ հարստանալ: Իսկ ես կարծում էի Հայաստանի ղեկավարությունը ոչ մի տեսակի մարտավարություն չունի Հայաստանի ապագայի հետ կապված, բայց սխալվում էի: Ուղղակի այս մարտավարությունը մեզ՝ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիներիս ձեռք չի տալիս և մենք ամեն գնով պիտի պայքարենք, որ իրենց ծրագրերը տապալենք: Եկեք չթողնենք մի քանի հանցագործի թալանել մեր երկիրը:

Անի Բատիկյան, ջութակահարուհի

Այս խորագրի վերջին նյութերը