Քաղաքական

28.08.2025 09:46

Փաշինյանը որոշել է շրջագայել. Ճապոնիայի իշխանությունները փորձել են խոչընդոտել նրա այցը. «Հրապարակ»

Փաշինյանը որոշել է շրջագայել. Ճապոնիայի իշխանությունները փորձել են խոչընդոտել նրա այցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։

Մենք տեղեկացանք, որ նա ցանկություն է հայտնել Չինաստանից մեկնել Ճապոնիա:

Երեւի մտածել է` եկել հասել եմ, մի հատ էլ Ճապոնիա մտնեմ:

Կամ՝ դա բալանսավորված քաղաքականության դրսեւորում է, երբ Ճապոնիայի դեմ հաղթանակի զորահանդեսից հետո մեկնում ես Ճապոնիա եւ իշխանություններին հավաստում հարգանքդ:

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Ճապոնիայի իշխանությունները տհաճությամբ են ընդունել Փաշինյանի` իրենց պարտությանը նվիրված զորահանդեսից անմիջապես հետո Ճապոնիա այցելելու ցանկությունը եւ փորձել են խոչընդոտել:

Մասնավորապես` տարակուսանք են հայտնել Աննա Հակոբյանի` այցին մասնակցության առումով եւ այլն: Կկայանա՞ արդյոք այցը Ճապոնիա, թե ոչ` կերեւա մի քանի օրից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։