Լրահոս

24.12.2011 09:50


Օգնե՛նք փոքրիկ Գևորգին

Ախլոյան Գևորգը` 11 տարեկան օգնության կարիք ունի: Նա տառապում է լյարդի հիվանդությամբ: Բաբլոյանի անվան կենտրոնում բազմափուլ բուժումից հետո բժիշկները հուսադրող արդյունքներ են տվել, ինչի շնորհիվ այս տարվա նոյեմբերին նա դուրս գրվեց հիվանդանոցից, մնալով կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց, բուժման միակ հնարավորություն թողնելով լյարդի փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, որը Գևորգի ընտանիքը միայնակ ի վիճակի չէ հոգալու: Բարեբախտաբար, դոնորի նույնականացման արդյունքը դրական է: Դիմում ենք բոլորին` ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Բացվել է համապատասխան հաշվեհամար Հայաստանի ՎՏԲ Բանկում:

Հաշվեհամարն է` 16048038760600 Գրիգորյան Հասմիկ (մայր)

Նախապես շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց:

Այս խորագրի վերջին նյութերը