Կարծիք

26.08.2025 20:47


Ի պաշտպանություն Ռուբիկ Հակոբյանի և մյուս քաղկալանավորների

Ի պաշտպանություն Ռուբիկ Հակոբյանի և մյուս քաղկալանավորների

Վախի աչքերը մեծ են լինում: Երկու վախն էլ մի մահ է:

Նիկոլ Փաշինյանը վախեցած է: Նա գիտի, թե ինչ է բերել Արցախի գլխին: Գիտի, թե ինչ է բերում Հայաստանի գլխին: Դրա համար էլ վախենում է: Սահակաշվիլուն տեսնում ու վախենում է:

Նիկոլը վախեցած է ու փորձում է այդ վախը հաղթահարել՝ իր հակառակորդներին վախեցնելով: Բայց վերջիններիս մեջ վախեցող չկա:

Վաղը Ռուբիկ Հակոբյանի դատն է: Նրան ապօրինաբար կալանավորել են սեփական տեսակետը հնչեցնելու համար: Ինչպես որ մյուսներին: Դատավոր են նշանակել «գըմփ-գըմփ-հո՛ւ» անողներից մեկին՝ «հո՛ւ»-ին: «Հո՛ւ»-ին նշանակել են, որպեսզի հերթական անգամ «գըմփ» լինի որպես դատավոր:

Մենք աջակցում ենք բոլոր քաղկալանավորներին: Հայաստանն առանց Նիկոլ:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը