Արամ 1-ինը շնորհակալական նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահին
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը շնորհակալական նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։
Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը.
Սիրելի’ պարոն Նախագահ,
որպես Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս` հատուկ ուրախությամբ ողջունում եմ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացման վերաբերյալ որոշումը: Ողջունում եմ նաև Ձեր` Երևանում հնչեցրած վերջին հայտարարությունը, որտեղ Դուք մեկ անգամ ևս վերահաստատեցիք Հայոց ցեղասպանության պատմական իրողության հանդեպ ֆրանսիացի ժողովրդի հստակ և ամուր կեցվածքը:
Ցեղասպանության զոհ դարձան հատկապես Կիլիկիայի հայերը, որի հետևանքով Կիլիկիայի կաթողիկոսությանը պարտադրվեց հաստատվել Լիբանանում՝ Անթիլիասում:
Արդարև, Ֆրանսիան, մարդկային արժեքների ու իրավունքների և արդարության նկատմամբ ունեցած հավատարմության ու հանձնառության շնորհիվ, օրինակ կդառնա այն բոլոր երկրների համար, որոնք շարունակում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Այս պատմական իրողության հանդեպ ժխտողական կեցվածքը նոր ցեղասպանությունների պատճառ կարող է դառնալ: Հետևաբար, միջազգային հանրությունն ավելի լուրջ մոտեցում պետք է որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում, որը շարունակում է մնալ անպատիժ:
Հայոց ցեղասպանության հանդեպ Ձեր և Ֆրանսիայի կեցվածքը, պրն. նախագա՛հ, խորհրդանշում է միջազգային հանրությունում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Ֆրանսիայի եզակի դերը:
Խնդրում եմ, պրն. նախագա՛հ, ընդունել հայ ժողովրդի, հատկապես Մեր խորին երախտագիտությունը Ֆրանսիայի ժողովրդի ու ֆրանսիական պետության որդեգրած այս համարձակ կեցվածքի համար:
Աղոթքով և օրհնությամբ` Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս: