Կարծիք

26.08.2025 13:01


Ինչո՞ւ «հայամետ» համարվող Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային, սակայն՝ ոչ Հայաստանին

Ինչո՞ւ «հայամետ» համարվող Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային, սակայն՝ ոչ Հայաստանին

Այսօր հայ հանրության մեջ ամենատարածված միֆերից է, թե իբր Ֆրանսիան է մեր ամենամեծ բարեկամը:

Մինչդեռ իրականությունը ցույց է տալիս ճիշտ հակառակը:

Ֆրանսիան և,մասնավորապես,նախագահ Մակրոնը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու ամենամեծաջակիցներից էր:

Հենց նաև նրա քավորությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, Փաշինյանը ճանաչեց Արցախը, որպես Ադրբեջանի մաս:

Դրա արդյունքում, արդեն 2023-ին Արցախը հայաթափվեց, իսկ հետո նույն Մակրոնի հետևողական ջանքերով էր, որ Հայաստանը սկսեց բանակցել Ադրբեջանի հետ՝Զանգեզուրի միջանցքի շուրջ:

Պարզապես վերջին պահին, Մակրոնի ձեռքից Հայաստանի և Ադրբեջանի միջնորդի դերը «գողացավ» Թրամփը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ֆրանսիայի դիրքորոշումները, հենց սկզբից չէինտարբերվում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներից:

Պարզապես, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, Ֆրանսիայի այս նենգ քաղաքականության դեմ Հայաստանում ընդվզում չկազմակերպվեց:

Ի դեպ, նախկին պատմությունը նույնպես ցույց է տվել նույն Ֆրանսիայի բացասական դերը հայերի նկատմամբ:

Հարյուր տարի առաջ, այդ նույն Ֆրանսիան, սկզբից խոստացավ, իսկ հետո գցեց հայերին՝դուրս բերելով իր զորքերը Կիլիկիայից:

Իսկ 1938 թվականին, նույն այդ Ֆրանսիան, բառի բուն իմաստով Թուրքիային քաղաքականապես վաճառեց Սիրիայի տարածքներից մեկը՝Խաթայը, որտեղ բնակչության մեծ մասը կազմում էին այն ժամանակ, քրդերն ու հայերը: Ընդ որում, այդ տարածքը գտնվում էր իրՖրանսիայի վերահսկողության տակ:

Ինչո՞ւ Ֆրանսիան գնաց այդ քայլին,պարզ է, քանի որ այն ժամանակ իր շահերը հենց դա էին պահանջում:

Ինչո՞ւ Կիլիկիան հանձնեց, նույնպես դրա պատճառով:

Իսկ ինչու է այսօր նա աջակցում գրեթե բոլոր ադրբեջանական պահանջները, նույնպես հայտնի է, քանի որ Ֆրանսիան ուզում է տեսնել ուժեղ Ադրբեջան, որն, իր կարծիքով, կարող է հակադրվել Ռուսաստանին:

Ի դեպ, Ուկրաինայի հարցում նույն Ֆրանսիան, ատամներով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբոջականությունը, ամենանցարմատականներից մեկն է այդ հարցում՝հակադրվելով Մոսկվային:

Ինչո՞ւ է Ֆրանսիան մերժում Ուկրաինայի հարցում «խաղաղությունը», իսկ Հայաստանի մասով աջակցում Ադրբեջանի կողմից դրված «խաղաղության»առաջարկները:

Ինչու Ֆրանսիան Ուկրաինայի համար երաշխավոր է ուզում դառնալ, իսկ Հայաստանի համար՝ոչ: Այս ամենի պատասխանը մեկն է.Ֆրանսիան թե՛Հայաստանի, և թե՛Ուկրաինայի մասով հետապնդում է բացառապես իր շահերը: Պարզապես Ուկրաինայի մասով նրա շահերից է բխում՝աջակցել այդ երկրի տարածքային ամբողջականությանը, իսկ Հայաստանի մասով՝ոչ:

Հայաստանը Ֆրանսիայի համար միշտ եղել «մանրադրամ», որըկարելի է զոհաբերել անհրաժեշտ պահին:

Իսկ ինչո՞ւ այդ մասին հայ հանրությանը չեն ներկայացնում քաղաքական ուժերը,նույնպես զարմանալի չէ:

Եթե Փաշինյանի իշխանության պահվածքը հասկանալի է քաղաքականապես, ապա ընդդիմության պահվածքը նույնպես բացատրելի է, սակայն արդեն կենցաղային պատճառներով:

Քանզի Հայաստանում իրապես գաղափարական ընդդիմություն չկա, չնչին բացառությամբ:

Առանձին վերցրած գործիչներ կան, սակայն քաղաքական ուժերի մեծ մասը չի ուզում փչացնել իր հարաբերությունները «մեծ տերերի» հետ, հույս ունենալով, որ նրանցից կստանան աջակցություն իշխանափոխության հարցում, հավանաբար,երազելով, որ կդառնան հաջորդ «փաշինյանը»:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը