Լրահոս

23.12.2011 17:12


Պոռնկության հոդվածներով 20 նոր գործեր են հարուցվել

Պոռնկության հոդվածներով 20 նոր գործեր են հարուցվել

2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ՝ 261-րդ (Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը), 262-րդ  (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական 20 նոր գործեր, բացահայտվել է հանցագործության 28 դեպքեր: 28 դեպքերից 15-ը վերաբերում է մահճակալներով սննդի օբյեկտների՝ հյուրանոցային համալիների աշխատակիցների կողմից այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 2-ը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, իսկ մնացած 11-ը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքեր են, որոնցից 1-ը անչափահասի օգտագործմամբ:

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ 2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի, շահագործման հատկանիշներով քրեական 10 գործերով, որոնցից 5-ը` նախկինում հարուցված և 2011 թ. փոխանցված գործեր են, 2-ը` վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ 2010 թ.-ին հարուցվել էր ՀՀ քր.օր.-ի 262-րդ հոդվածով, փոխանցվել 2011 թ., այնուհետև վերավորակվել է 132 2-րդ հոդվածի, իսկ մյուս 2 գործերը` 2011 թ.-ին հարուցված, նոր գործեր են:

Նշված 10 գործերից 8-ը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, իսկ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում վերսկսված գործը` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը: Պոռնկության շահագործման 8 գործերից 5-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 3-ի շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում:

Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել նոր` 8 զոհեր, որոնցից 7-ը կանայք: Թվով 8 զոհերից 2-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը