Քաղաքական

26.08.2025 09:44

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝

Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։

Հիշեցնենեք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։