Լրահոս

25.08.2025 11:25


Ավտոմեքենաների բախման հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

Ավտոմեքենաների բախման հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին ժամը 20։05-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին և 5 ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Այս խորագրի վերջին նյութերը