Կարծիք

25.08.2025 11:10


Ի՞նչ էր ուզում հասկացնել Ալիևը Փաշինյանին՝ «եվրաթուրքերի» միջոցով օգոստոսի 23-ին «ցույց» կազմակերպելով ռուսական ռազմաբազայի մոտ

Ի՞նչ էր ուզում հասկացնել Ալիևը Փաշինյանին՝ «եվրաթուրքերի» միջոցով օգոստոսի 23-ին «ցույց» կազմակերպելով ռուսական ռազմաբազայի մոտ

Օգոստոսի 23-ի «եվրաթուրքերի» «ցույցը», կարելի է ասել, տապալվեց, և դրա տապալման հեղինակը դարձավ «Մայր Հայաստան» քաղաքական ուժը:

Նախ, սկսենք նրանից, թե ինչ նպատակ էին հետապնդում, «եվրաթուրքերը»՝ օգոստոսի 23-ին ցույց անցկացնելով ռուսական ռազմակայանի մոտ:

Այդ «ցույցին» նախորդել էր ուկրաինական և ադրբեջանական ԶԼՄ-ներում մեծ արշավ, որտեղ նշվում էր այդ սպասվելիք ցույցի մասին Հայաստանում:

Որպես պատրվակ, նույնիսկ ուկրիանական հատուկ ծառայությունները կեղծիք էին տարածել, թե իբր, ռուսական ռազմաբազան, խախտելով պայմանները, «հարյուրավոր տանկեր է տեղափոխում Հայաստան», իբր՝ «սադրիչ գործողություններ կազմակերպելու համար Ադրբեջանի դեմ»:

Իսկ որպեսզի Փաշինյանին թասիբի գցեին, տարածեցին, թե բացի Ադրբեջանից, ռուսները մտադիր էին նաև Փաշինյանի իշխանության տապալման գործնթաց սկսել, այդ տանկերի միջոցով:

Այս լուրի նպատակը, հասկանալի էր. նախ, պատրվակ ստեղծել, որպեսզի իրենց ազդեցության գործակալները Հայաստանում, հիմք ունենան «բողոքի ցույց» կազմակերպելու ռազմակայանի մոտ և, միաժամանակ, ստուգել Փաշինյանի արձագանքը:

Ընդ որում, այդ մասին, գրեթե բացահայտ անկեղծությամբ են արտահայտվում ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչ վերաբերվում է «ցույցի» կազմակերպիչներին, ապա վերջիններս բերել էին նաև ուկրինական դրոշներ, սակայն զարմանալիորեն «մոռացել էին» բերել իրենց իրական տերերի՝ ադրբեջանցիների դրոշները:

Մանավանդ, եթե հավատանք ուկրաինական և ադրբեջանական ԶԼՄ-ների լուսաբանմանը, ապա օգոստոսի 23-ին կար միայն իրենց «վեցնոցների» ցույցը:

Մինչդեռ, իրականում, այդ օրը, և ավելի մեծ արձագանքով, իրենց ցույցերը կազմակերպեցին ռազմակայանի պաշտպանողները և, առաջին հերթին՝ «Մայր Հայաստանի» ակցիան, որը փաստացի վիժեցրեց «եվրաթուրքերի» մտադրությունը. աշխարհին ցույց տալ, թե իբր «հայ ժողովուրդը պահանջում է ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից»:

Միջազգային լրահոսում, «Մայր Հայաստանի» ակցիան ավելի մեծ աղմուկ հանեց, քան՝ «եվրաթուրքերինը», որով փչացվեց «եվրաթուրքերի» տերերի գլխավոր նպատակը. հասկացնել Փաշինյանին, որ նա պիտի շտապի ռազմակայանը դուրս բերելու հարցում, քանի որ, իբր, «դա է պահանջում հայ ժողովուրդը»:

Այդ իսկ պատճառով էլ, կարող ենք ասել, որ Հայաստանի թշնամիների ակցիան տապալվեց:

Հանուն արդարության, պիտի նշենք նաև, որ բացի «Մայր Հայաստանից», նաև այլ ուժեր նույնպես իրենց մասնակցությամբ ցույց տվեցին, որ Հայաստանում «եվրաթուրքերի» ազդեցությունը չնչին է, և Ադրբեջանը կամ նրա գործընկեր պետությունները չեն կարող թելադրել իրենց դիրքերը Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը