Քաղաքական

25.08.2025 09:24

Արտահանման ծավալները նվազել են, իսկ նախարար Պապոյանը ոլորտային աճի թվեր է հրապարակում. «Ժողովուրդ»

Արտահանման ծավալները նվազել են, իսկ նախարար Պապոյանը ոլորտային աճի թվեր է հրապարակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահանման ծավալները մեր երկրում նվազում են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025թ. հունիսին արտահանման անկումը կազմել է 15.9%, իսկ հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը՝ 52.8%:

Տնտեսագետները անկման այդ մեծ ծավալները հիմնականում պայմանավորում են ոսկու վերաարտահանման գործընթացի կասեցմամբ: Այսինքն՝ Ռուսաստանից բերվում էր ոսկու գերակշիռ մասը՝ 71%-ը, և արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։

Թեև արտահանման ծավալների անկման տեմպն աստիճանաբար մեղմվում է, սակայն դեռևս կա մեծ բաց։

«Լույս»-ը վերլուծել է, որ եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 1.1%: Այսինքն՝ առանց բազայի էֆեկտի արտահանման աճն այդչափ ցածր է:

Դա հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին: Մինչդեռ Էկոնոմիկայի նախարար-վիճակագիր Գևորգ Պապոյանը շարունակում է ինչ-որ թվեր հրապարակել այս կամ այն ոլորտային աճի մասին՝ սուտ, փուչ ու դատարկ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։