Պետք է ողջունել «Մայր Հայաստանի» կողմից կազմակերպված ակցիան՝ ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության
Նիկոլ Փաշինյանի «անվտանգության» մասին թեզերն իրականում բանակի կազմաքանդման և պետականության ապամոնտաժման գաղափարաբանություն են։ Դրանք բառացիորեն համընկնում են Ալիևի թեզի հետ, թե «Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանի բանակն է»։ Այսօր արդեն բացահայտ դաշտում են գործում այն գործիչները, որոնք տարիներ շարունակ սպասարկել են ադրբեջանական շահերը․ Արման Բաբաջանյանը, Լևոն Բարսեղյանը և նրանց փոքրիկ խմբակը կազմակերպել էին ցույց ընդդեմ ռուսական ռազմաբազայի։
Սակայն պետք է հասկանալ, որ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար կարող է ունենալ կործանարար հետևանքներ։ Այն կնշանակի Հայաստանի վերջին ռազմական ու ռազմավարական զսպիչ մեխանիզմի վերացում, մեր սահմանների ամբողջական բացվածք դեպի թուրք–ադրբեջանական դաշինքի ագրեսիան։ Նման քայլը կհանգեցնի տարածաշրջանում Հայաստանի վերջնական մեկուսացման, արտաքին անվտանգության համակարգի փլուզման և ինքնիշխանության խիստ վտանգման։ Բարեբախտաբար, հասարակության գիտակից մասը չմիացավ այդ վտանգավոր կոչերին՝ մերժելով Հայաստանի ինքնիշխանության կործանման օրակարգը։
Սիրելի հայրենակիցներ, ճիշտ է՝ դուք չմիացաք Բաբաջանյանի ու Բարսեղյանի վտանգավոր կոչերին, բայց միայն չմիանալը բավարար չէ։ Հայաստանը այսօր կանգնած է օրհասական վտանգի առաջ՝ վերածվելու նոր Արցախին։
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի․ դուք չեք պայքարում որևէ կուսակցության կամ քաղաքական միավորի համար։ Դուք պետք է պայքարեք ձեր ընտանիքի, ձեր տան, ձեր հողի և ձեր երեխաների ապագայի համար։ Արցախցիների դաժան ճակատագիրը ձեր աչքի առաջ է․ նրանք կորցրին իրենց տունը, իրենց հայրենիքը։ Եթե չգործենք այսօր, նույնը սպասում է Հայաստանին։
Ես 2018-ից պայքարում եմ այս թուրքամեր ծրագրի դեմ, բայց իմ կամ մեկ ուրիշի պայքարը բավարար չէ։ Միայն տանը նստած մեկնաբանություններով, քննադատություններով կամ կուսակցություններին մեղադրելով ոչինչ չի փոխվի։ Հայաստանը չի փրկվելու այդպես։ Այո՛, սա պայքար է փրկվելու համար։ Դուք ինձ չեք փրկում, դուք պիտի ձեզ փրկեք։
Այսօր Հայաստանում իրավիճակը վաղուց դուրս է նեղ քաղաքական օրակարգից։ Սա այլևս գոյապայքար է՝ չբնաջնջվելու, պետություն ունենալու և բառացիորեն Ալիևի լծի տակ չընկնելու համար։
Այս համատեքստում պետք է ողջունել «Մայր Հայաստան» դաշինքի կողմից այսօր կազմակերպված ակցիան՝ ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության։ Չնայած ոստիկանական ուժերի կողմից առաջացած խոչընդոտներին, դաշինքին հաջողվեց իրագործել այդ կարևոր նախաձեռնությունը և հնչեցնել վճռական `
«Ոչ՛» Հայաստանում թուրքական ծրագրին,«Այո՛» ռուսական ռազմաբազային Հայաստանում։
Հայ ժողովուրդը պիտի հասկանա՝ այսօր այլևս խոսքը կուսակցական նեղ շահերի մասին չէ։ Խոսքը մեր բոլորի գոյության, մեր պետության ու մեր ապագայի մասին է։ Ժողովուրդ, մի՛ սպասեք, մի՛ լռեք։ Գործեք։ Սա ձեր կյանքի ու ձեր պետության հարցն է։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից