Քաղաքական

23.08.2025 13:40

ԻՐԱԶԵԿՈՒՄ. Շտապ հավաք Գյումրիում «Մայր Հայաստանը» կոչ է անում մասնակցել հավաքին

ԻՐԱԶԵԿՈՒՄ. Շտապ հավաք Գյումրիում  «Մայր Հայաստանը» կոչ է անում մասնակցել հավաքին

Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը նախաձեռնել է ակցիա՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի: Այն կրում է սադրիչ բնույթ և ուղղված է ՀՀ շահերի դեմ:

«Մայր Հայաստան» շարժումը Գյումրիի ռուսական ռազմաբազան համարում է ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից: Ելնելով վերը նշվածից՝ 2025 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 14։30-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղակայված ռուսական ռազմաբազայի մուտքի մոտ տեղի կունենա շտապ հավաք` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի, ի աջակցություն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների և Գյումրի համայնքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի:

«Մայր Հայաստան» շարժում

23.08.2025թ.

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։