Լրահոս

23.12.2011 14:44


Մալաթիա-Սեբաստիայի սանմաքրման տնօրենն ազատվել է աշխատանքից

Մալաթիա-Սեբաստիայի սանմաքրման տնօրենն ազատվել է աշխատանքից

Դեկտեմբերի 23-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ, մինչև օրվա վերջ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաև շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել և պատրաստ լինել առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետևանքներն արագ վերացնելու համար: Նշվել է նաև, որ մասնակի թերացումներ են  նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից: «Տեղումների ժամանակ քսանչորս ժամ շարունակ ոչ միայն պետք է հետևենք աշխատանքների օպերատիվ կազմակերպմանը, այլև կանգնեք սանմաքրման աշխատակիցների կողքին: Աղն ու ավազը խնայել պետք չէ: Ճանապարհները պետք է լինեն անցանելի, բնակիչը ձյան մաքրման հետ կապված դժգոհություն չպետք է ունենա»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ ռեսուրսները բավարար են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, թերացումների դեպքում պատասխանատուները կպատժվեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը