Քաղաքական

22.08.2025 09:10


Նախարարություններ կմիավորվեն․ «Հրապարակ»

Նախարարություններ կմիավորվեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական կուլիսներում խոսում են, որ Արսեն Թորոսյանը շուտով նաեւ մեգանախարար կդառնա, հայտնի է, որ Փաշինյանը նրան խորհրդարանից տեղափոխում է իր մոտ՝ սոցապնախարարի պաշտոնում, որի ղեկավար Նարեկ Մկրտչյանին էլ դեսպանի կարգավիճակով կգործուղի ԱՄՆ։

Խոսվում է, որ 2026 թվականի ընտրություններից հետո միավորվելու են սոցապնախարարությունն ու առողջապահության նախարարությունը, եւ Արսեն Թորոսյանն էլ նշանակվելու է մեգանախարարության ղեկավար։

Հիշեցնենք, որ գործադիր իշխանության նախկին ղեկավարներից ոմանք պարբերաբար հայտնել են նման ցանկություն, սակայն դա տեղի է ունեցել միայն 2000 թվականին, երկու նախարարությունների միավորումից հետո գերատեսչության ղեկավար է նշանակվել Արարատ Մկրտչյանը, բայց ամիսներ անց կրկին հետողորմյա է արվել, քանի որ թե՛ առողջապահության, թե՛ սոցապահովության ոլորտները բավականին խնդրահարույց են ու ընդգրկուն։

Այս խորագրի վերջին նյութերը