Լրահոս

22.08.2025 08:15


Էրեբունու շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 3 բնակարան

Էրեբունու շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 3 բնակարան

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրդեհի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են շենքի գազամատակարարումը, սակայն պարզվել է, որ Էրեբունի փողոցի թիվ 1 հասցեի բազմաբնակարանային շենքի 4-րդ, 16-րդ և 32-րդ բնակարաններում հրդեհ է բռնկվել, և նշված բնակարաններում գազ չի օգտագործվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը