Քաղաքական

21.08.2025 21:23

ԱԺ ամառային դպրոցից հեռացրել են ֆեյսբուքյան գրառման համար

ԱԺ ամառային դպրոցից հեռացրել են ֆեյսբուքյան գրառման համար

Օգտատեր Դավիթ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկու օր առաջ գրառում էի կատարել, որտեղ արձանագրել էի այն մասին, որ ԱԺ ամառային դպրոցի շրջանակներում իշխանական ներկայացուցիչը, ունենալով հստակ թեմա և տեղյակ լինելով ծրագրի նպատակների մասին, շեղվել է և զբաղվել կուսակցական քարոզչությամբ։ Երեկ տեղեկացա, որ ԱԺ ամառային դպրոցից հեռացվել եմ ֆեյսբուքյան գրառմանս համար։ Ըստ կազմակերպիչների՝ հեռացվել եմ զրպարտության ու ԱԺ ամառային դպրոցի անունը վարկաբեկելու համար։

Այս քայլը հաստատեց իմ կասկածները այն մասին, որ դպրոցը նախատեսված է իշխանության պարտվողական գաղափարները երիտասարդների վրա վաճառելու համար։ Փաստորեն, ԱԺ դռներից ներս կատարվողի մասին հանրայնացումը վտանգավոր է։

Լիահույս եմ, որ հետագա նմանօրինակ դեպքեր կրկնվելու դեպքում ԱԺ ամառային դպրոցի աշակերտները նույնպես կգերադասեն ճշմարտությունը և կարձագանքեն։ «Ամեն կեղծիք` մի գերեզման է ճշմարտության համար»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։