Գյուղնախարարը 2011–ը համարում է կայունացման, 2012–ը՝ զարգացման տարի
–Այս տարի համարում եմ կայունացման տարի, իսկ հաջորդ տարի զարգացման տարի է լինելու,–տարին ամփոփող ասուլիսում հայտարարել էՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Նա նշել է, որ լավագույն ցուցանիշը գրանցվել է ձկնաբուծության ոլորտում՝ ձկան համախառն արտադրությունը 1000 տոննայով գերազանցել է 2010թ. ցուցանիշը, իսկ ձկան արտահանման ծավալն ավելացել է մոտ 3 անգամ։
Ցորենի և գարու հավաքված բերքի ցուցանիշի աճը կազմել է 30,0%, իսկ մսի և կաթի համախառն արտադրանքինը՝ համապատասխանաբար 2,2% և 1,5%:
Գյուղնախարարը 2011–ը համարում է կայունացման, 2012–ը՝ զարգացման տարի
–Այս տարի համարում եմ կայունացման տարի, իսկ հաջորդ տարի զարգացման տարի է լինելու,–տարին ամփոփող ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

7or.am